ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սույն թվականի հուլիսի 10-ին Սևանի հիմնախնդրի հետ կապված դիմել էի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին պարզելու թե վերջին անգամ երբ է կատարվել ուսումնասիրություն և հաշվարկ Սևանա լճի ավազանում առաջացող ջրային պաշարների քանակի վերաբերյալ, որոնցով բնական ճանապարհով համալրվում են Սևանա լճի ջրային պաշարները: Պատասխանից պարզվում է, որ Գեղարքունիքի մարզի ստորերկրյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի շահագործական պաշարների վերաբերյալ վերջին ուսումնասիրությունները եղել են 1968թ., 1982թ., 1985թ. և 1990-ին: Փաստորեն, վերջին մոտ 30 տարում չեն արվել նման ուսումնասիրություններ: Իսկ Սևանա լճի 2017 և 2018թթ. տարեկան ջրային հաշվեկշռի հաշվետվություններից երևում է, որ Սևանի ջրային պաշարները համալրող ջրի քանակը միշտ պակաս է Սևանի գոլորշիացուման ու ներքին արտահոսքի պատճառով ջրի կորստի նկատմամբ, և այդ թվերի հարաբերությունը միշտ բացասական թիվ է ստացվում…»:
«Փաստորեն, վերջին մոտ 30 տարում չեն արվել նման ուսումնասիրություններ». Արմեն Եղիազարյան
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ