Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող հյուրանոցային համալիրի մոտ հնչել են կրակոցներ. 32-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վանաձորի նախկին քաղաքապետին պատկանող հյուրանոցային համալիրի մոտ հնչել են կրակոցներ. 32-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Oգոստոսի 14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի «Արգիշտի» հյուրանոցային համալիրի մոտից և նա Վանաձոր քաղաքի բնակիչ, 32-ամյա Լևոն Զուլոյանն է: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 9մմ տրամաչափի 7 հատ կրակված պարկուճ:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները: Լոռու մարզի քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և փաստի առթիվ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հյուրանոցային համալիրը պատկանում է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com