Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում հեղափոխական կամ եթե կուզեք՝ հետհեղափոխական բարդակ է։ Հայաստանի սահմանագոտում երեկ պայմանագրային զինծառայող է վիրավորվել, ՊՆ-լռում է․ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում լոկ հերքել է, որ դա Տավուշի սահմանագոտում է եղել, փոխանակ ՊՆ լրատվականը հաղորդի, որ Ճամբարակի սահմանագոտում վիրավոր ունենք։
Իջևանի անտառում շուրջ 10 օր հրդեհ է, սակայն դա անուշադրության է մատնվել, կարևորն այն է, որ փայտի բիզնեսով զբաղվող ցուցարարներն անազատության մեջ են։ Տավուշի մարզի համայնքներից կարիքավորները դրամական աջակցության համար դիմում են Տավոււշի մարզպետարան, սակայն մարզպետարանից նրանց պատասխանում են, որ թող համայնքներն օգնեն։ Տավուշի մարզպետարանում փոքր պատերազմ է եղել, մարզպետարանի աշխատողները խիստ կերպով մարզպետին բողոքել են, որ մարզպետ Չոբանյանը դրամական ճոխ պարգևատրումների է արժանացնում իրեն, իր տեղակալին, Երևանից իր հետ բերած իր մտերիմներին, մնացածներին՝ ոչ։ Մարզպետարանը չի հրապարակել դրամական այդ պարգևատրման հրամանը, թեև պարտավոր էր։ Նիկոլ Փաշինյանը կամաց կորցնում է իր հարազատ, սահմանամերձ Տավուշի մարզի կառավարումը, դրանից հետո էլ պարզ է՝ ինչ կլինի»։