Քրեական երանգներով համատարած խախտումներ բուհական համակարգում. Տիգրան Ուրիխանյանն ահազանգում է
Advertisement 1000 x 90

Քրեական երանգներով համատարած խախտումներ բուհական համակարգում. Տիգրան Ուրիխանյանն ահազանգում է

Ազգային ժողովը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտարարել է «քրեական երանգներով համատարած խախտումների մասին կրթության բուհական համակարգում»։ Իր գրառմամբ պատգամավորն ակնկալում է նախարար Արայիկ Հարությունյանի և գլխավոր դատախազի արձագանքը։

«Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ կամ առնվազն կեսը՝ սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցությունը ուսումնական պրոցեսին։ Մինչդեռ ուսման վարձի վճարման կարգի փոփոխությունն օրենքով անձամբ եմ իրականացրել,որը վաղուց ուժի մեջ է և ոչ թե ձևի համար, այլ մարդկանց կյանքը թեթևացնելու նպատակով։ Այն պարտադիր է բոլորի համար, իսկ եթե ոմանք ուսանողների առաջ դնում են ապօրինի գումարային պահանջ կոնկրետ սպառնալիքով, դա արդեն շորթման տպավորություն է թողնում։

Ընդգծում եմ, որ դիմել են ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր մարդ` նշելով կոնկրետ տվյալներ։ Հատուկ նշում են, որ այս խնդիրը լուծվելու է ուզեք, թե չուզեք, ստիպելու եմ մինչև բոլոր ուսանողների մոտ հարցը կարգավորվի։ Հերի´ք եղավ ձևականությունների»։



Նման նյութեր