Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից:
Արդարադատության մեր նախարարությունում ՍԴ դատավորներին փողի դիմաց հրաժարական տալու օրենսդրական առաջարկը համարում են ոչ թե կոռուպցիայի դրսևորում, այլ «վաղ կենսաթոշակի սխեմա»։
Իհարկե, գնահատելի է, որ մեր հարգելի գործընկերները տիրապետում են մեղմասացության (էվֆեմիզմի) նուրբ արվեստին, բայց վատ է, որ այդ հարցում հետևողական չեն։
Օրինակ՝ ինչու՞ հափշտակությունն այսուհետ չանվանել «սեփականության վերաբաշխման սխեմա», կամ դասալքությունը՝ «զինծառայության հարաբերությունները վաղ դադարեցնելու սխեմա», սպանությունը՝ «մարդու կենսագործունեությունը վաղ դադարեցնելու սխեմա», խուլիգանությունը՝ «հանրային անդորրը վերբալ գունազարդելու սխեմա», իսկ պետական դավաճանությունը՝ «միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտի հավատարմություն դրսևորելու սխեմա»։