Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Ամուլսարի շուրջ որոշումների կայացման ծառ եմ պատկերել:
Քառակուսին նշանակում է որոշման կայացում, շրջանը` որոշման արդյունքում որևէ վիճակի ելքը իր հավանականությամբ:
Իրականում այս ծառի ճյուղերը ավելի մեծ են: Հավանականությունները կարող եք ձեր ձեռքի տակ եղած ինֆորմացիայից և դրա կարևորության շուրջ գնահատականից ելնելով փոփոխել: Լուծումները չեմ տվել, կարող եք թվային ցուցանիշներ ավելացնել յուրաքանչյուր ելքին (քաղաքական դիվիդենտների, փողի և այլն տեսքով) և հավանականությունների հետ բազմապատկելով արդյունքը ստանալ:
Սա լիքը կարգին երկրներում կիրառվում ա դժվար խնդիրները պատկերելու և դրանց շուրջ հաշվարկված և կշռված որոշումներ կայացնելու գործընթացներում:
Դուք էլ ձերը գծեք, հաշվեք, տեսեք ինչ ա դառնում:
հ.գ.
Սա վարչապետի տեսանկյունից եմ գծել, ասենք Լիդիանը իր տեսանկյունից նույնը կարող է անել, ժողովուրդը` իր: Արդյունքում բազմաբևեռ խաղ է սկսվում, այն ինչ հիմա տեսնում ենք, բայց ելքերը կանխատեսել չենք կարողանում: Էս ծառերի համադրությունը այդ կանխատեսմանը օգնում ա»: