Ֆուտբոլի 1-ին խմբի 2-րդ մրցափուլում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ֆուտբոլի 1-ին խմբի 2-րդ մրցափուլում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 13-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ժամը 17:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավանի համայնքային մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի 2019 -2020 թթ առաջնության 2-րդ մրցափուլը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամանակ հանդիպել են «Վան»-«Լոկոմոտիվ» ֆուտբոլային թիմերը: Ժամը 18:50-ի սահմաններում խաղային իրադրության հետ անհամաձայնության պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն:

Այդ ժամանակ «Լոկոմոտիվ» ակումբի նախագահ, Երևանի բնակիչ Հրաչ Քանանյանը և «Վան» ակումբի գործադիր տնօրեն Գագիկ Գալստյանը վիճաբանել և քաշքշել են միմյանց:

Բարեբախտաբար, ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցները հետագա զարգացումները կանխել են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com