Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի գործով որևէ ձերբակալված չկա
Advertisement 1000 x 90

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի գործով որևէ ձերբակալված չկա

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի գործով որևէ ձերբակալված չկա: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է իրականացվում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ (դասալքություն) հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում) 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ 2019 թվական օգոստոսի 12-ի  ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա. Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:

Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 2019 թվականի հուլիսի 24-ին Ա. Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև այդ մասին գրառում է կատարվել Ա. Ղազարյանի բուժգրքույկում:

Վերոգրյալի մասին Ա. Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: