Բուտինո. «Ուզում եմ իմ ուժերի չափով Հայաստանի համար ինչ-որ բան անել». armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Բուտինո. «Ուզում եմ իմ ուժերի չափով Հայաստանի համար ինչ-որ բան անել». armeniasputnik.am

Երիտասարդ ֆրանսիացի Տեո Բուտինոն Sputnik Արմենիային պատմել է, թե ինչու է Փարիզից հեծանիվով գալիս Հայաստան և ինչ ծրագրեր ունի։

Տեո Բուտինոն կիսով չափ հայ է, կիսով չափ ֆրանսիացի․ փոքր տարիքից զբաղվել է ձյուդոյով, թենիսով ու վոլեյբոլով: Նա սեպտեմբերի մեկին հեծանիվով Փարիզից Երևան կուղևորվի: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Տեոն:

«Այդտեղ կանցկացնենք մի քանի նախագծեր, որոնց համար ես հիմա հանգանակություն եմ հավաքում»,- ասաց նա:

Նրա խոսքով`մոր կողմից հայ է․ մայրական  տատն ու պապը մեծացել են Սեբաստիայում և 1960-ականներին գաղթել Ֆրանսիա: Նաև դրանով է պայմանավորված տղայի հայաստանյան այցը։

«Ուզում եմ տեսնել Հայաստանը և ինչ-որ բան անել այս երկրի համար »,-նշեց Բուտինոն:

Տեոն որոշել է` հավաքած գումարով որևէ դպրոցի դասասենյակ վերանորոգել, երիտասարդ մայրիկներին օգնել, ֆերմերների համար արևային վահանակներ տեղադրել։

Տեոն հայերեն մի քանի բառ գիտի, բայց հույս ունի` այցի ընթացքում հարստացնել հայերենի բառապաշարը։

Նա դեռևս հստակ չի որոշել թե Հայաստանի որ մարզերում կլինի, բայց Երևանում արդեն նախատեսված վայրեր են կան, որոնք պարտադիր կայցելի։

«Սևանա լիճ եմ գնալու, իհարկե, տեսնելու եմ Արարատը: Մնացածը տեղում պարզ կլինի»,- ասաց Տեոն:

Մինչ Տեոն կավարտի հեծանվային ճամփորդությունը՝ տատն ու պապն արդեն ինքնաթիռով Հայաստան ժամանած կլինեն։ Քիչ անց նրանց կմիանան նաև ծնողները և կսկսվի «հեքիաթային» շրջագայությունը։

armeniasputnik.am