Նարեկ Սամսոնյանի հրապարակումը.
«Սկսում եմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքար
Երեկ ասացի, որ կարևոր հայտարարություն ունեմ, որը տեխնիկական պատճառներով չկարողացա հրապարակել: Ժամանակ չկորցնելու համար գրառման տեսքով հրապարակեմ երեկվա խոստացածս:
Ուրեմն երկար ժամանակ ուսումնասիրում եմ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ստեղծված աղմուկն ու բուն կոնվենցիան: Իրականում Կոնվենցիան իր հիմնական կարգավորման ոլորտից դուրս փաստաթուղթ է և հեռու է կանանց նկատմամբ բռնության բացառման իր հռչակած նպատակից: Կոնվենցիայի վավերացումը լուրջ վտանգներ է պարունակում, և դրա վավերացման դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտություն կա:
Մոտակա օրերի ընթացքում պատրաստվում եմ կոնսուլտացիաների և հանդիպումների շարք սկսել սույն թեմայով շահագրգիռ անձանց և կառույցների հետ: Ընթացիկ արդյունքների մասին կհայտնեմ ընթացքում:
Մինչ այդ ավելացնեմ միայն, որ Ստամբուլյան կոնվենցիային դեմ լինել չի նշանակում կողմ լինել բռնությանը, կոնվենցիային դեմ լինելն ու լիբերալ գաղափարախոսությունը իրար հակադիր բևեռներում չեն կարող գտնվել և այսպես շարունակ (ավելի մանրամասն անդրադառնալու բազմաթիվ առիթներ կունենանք): Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ, որի վավերացումը թույլ չենք տալու:
#Ոչ_Բռնությանը
#Ոչ_ստամբուլին»