Քրիստ Մանարյան. «Թե՞ դուք էլ եք զբոսաշրջիկ ձեր հայրենիքում»
Advertisement 1000 x 90

Քրիստ Մանարյան. «Թե՞ դուք էլ եք զբոսաշրջիկ ձեր հայրենիքում»

Քրիստ Մանարյանի հրապարակումը.

«Երբ գյումրի այցելած զբոսաշրջիկն ասում ա, որ խաչապուրին համեղ ա, թեև վրացական ա, ինչի՞ եք իրա բլթոցը եթեր տալիս: Ինքը տուրիստ-տուրիստ դուրս ա տալիս, ինքը հայերեն չգիտի:

Դուք էլ չգիտե՞ք… չգիտե՞ք, թե ինչ ա նշանակում խաչ ու ինչ ա նշանակում փուռ… թե՞ դուք էլ եք զբոսաշրջիկ ձեր հայրենիքում: Ճանտրակուլի, տուտուց վրացուց ինչ՞ով եք տարբերվում, մեզնից թռցրածի վրա կնիք ե՞ք խփում… ինչի՞ ես աստիճան չեք սիրում ձեր երկիրն ու ժողովրդին, արա: Իսկ եթե սիրում եք՝ ինչի՞ ձեր ուղեղի ծալքերը չեք աշխատեցնում, պահում եք որ ի՞նչ անեք:

Նստած գրում եմ, ձեռքի հետ պտտելով ալիքները՝ տեսնեմ ինչքա՞ն կդիմանամ մեր հեռուՍտատեսության անգրագետ բլթոցներին»:



Նման նյութեր