Հարգելի սիրելի ղեկավարություն,
Զզվելիա չէ՞, որ ուզում ես լավ բան անես կամ գոնե արածդ վատ բան չի, բայց մի երկու հոգի գալիս գոռում են ու քո արածը դառնումա ազգի դավաճանություն։
Զզվելիա չէ՞, որ շատ նորմալ ուզում ես կարևոր մարդկանց հետ առանձին հանդիպում ունենաս ու բոլորին իրար գլուխ չես հավաքում ու դառնումա նենց մթոմ դու թաքուն ու աշխատավայրում որոշումներ կայացնող ես ու ժողովրդից վախեցող, բայց իրականում դու ուղղակի ուզում ես հանգիստ սաղ հասկանաս, որ նորմալ որոշում կայացնես։
Զզվելիա չէ, որ ոստիկանությունը ուղղակի փորձումա նորմալ հասարակական կարգ պահպանել, բայց մի քանի գոռացողներ նենց են ներկայացնում, թե ոստիկանությունը ազգի դեմա հելել, բայց իրականում էտ մարդիկ իրանց նորմալ ու օրինական գործն են անում։
Զզվելիա չէ՞, որ դու ամիսներ շարունակ լավ բաներ ես անում, փորձում ես ամեն ինչ սիրուն լինի, բայց մենակ վատի մասին են խոսում ընդդիմադիրները ու ոչ մեկ չի ասում, որ լավ բան ես արել, իսկ իրականում դու լավ բաներ անում ես։
Զզվելիա չէ՞, որ դու նստած փորձում ես հարց լուծել, բայց ակտիվիստները քեզ ինչի մեջ ասես մեղադրում են ու ոչ մի ձև չեն ուզում քեզ հասկանան։
Զզվելիա չէ, որ դու իրականում այլընտրանք չունես ու արածդ վատ բան չի, բայց մեկա ոչ մեկի դա չես կարա համոզես, քանի որ գոռում են, գոչում են ու կապ չունի, սխալ են թե ճիշտ։
Զզվելիա չէ, որ ինչ անես, ինչ չանես, ոնց անես ոնց չանես կհայտնվեն մարդիկ, որոնք մեկա նենց կ*աքեն արածիդ մեջ, որ մեկ մեկ քեզ էլ կթվա, թե դու ազգի դավաճան ես։
Զզվելիա չէ, որ մեկ կամ երկու հոգի գոռալով կարաս հարամ անեն ամեն ինչ ու քո օրվա ողջ աշխատանքը ջուրը կնկնի։
Զզվելիա չէ, որ ձեր դեմ հանում են երեխաներին։
Այ ապրեք, հասնումա ձեզ, այ տենց զզվանքով էլ վայելեք այն ինչ դուք ես սերմանել բոլորի մեջ, վայելեք այն ինչ արել եք հանուն պաշտոնի ու աթոռի ու իմացեք, որ ձեր բոլոր արած լավ գործերը ստվերում են մնալու հենց էն պատճառով, որ սաղ կյանք դուք եք տենց արել ու դուք եք մեղավոր ու երբեքք, երբեեք ոչ մեկ լավի մաիսն չի խոսելու, իսկ մի փոքր սայթաքեք սաղ ասելու են, քանի որ դուք եք արել դա ու ասել եք, դուք երբեք սենց չեք անի։
Ստեղ են ասել՝ անուշ լինի։
Ankakh Hayastan