Կրծքավանդակի սալջարդ և կապտուկ. Քաշաթաղում ամուսինը ծեծել է կնոջը. news.am
Advertisement 1000 x 90

Կրծքավանդակի սալջարդ և կապտուկ. Քաշաթաղում ամուսինը ծեծել է կնոջը. news.am

Օգոստոսի 17-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնից հաղորդում է ստացվել Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին առ այն, որ կրծքավանդակի սալջարդով և կապտուկով «Վաղարշապատի բժշկական կենտրոն» ՓԲԸ է դիմել Արմավիրի մարզի բնակչուհի, 24-ամյա Հ. Հ-ն, ով հայտնել է, որ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքում իրեն ծեծի է ենթարկել իր ամուսինը՝ Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչ, 25-ամյա Հ. Գ-ն:

Արցախի ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ ս.թ. օգոստոսի 15-ին, ժամը 13:00-ի սահմաններում տանը ծագած վիճաբանության ժամանակ Հ. Գ-ն քաշքշել և հարվածներ է հասցրել Հ. Հ-ին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը:

news.am