Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ոստիկանությունը հանդես եկավ բռնություն կիրառելու իր ողջ հմայքով, ընդ որում զգացվում էր կարոտը հարազատ գործողությունների նկատմամբ: Տապալել գետնին ցանկացածին, ով իրենց դեմ կկանգնի: Պատկերացնում եմ՝ ինչ է լինելու պայքարը թեժանալու դեպքում:
Բռնությունը դառնալու է միակ միջոցը մարդկանց հետ հարաբերվելու: Եվ ոչ մի անդրադարձ չկա բռնության թեմային:
Խիստ ժողովրդավար վարչապետը ձև է անում, թե ոչինչ չի պատահել կամ օրինաչափ է համարում բռնությունը: Հավանաբար իրեն պաշտպանված է զգում»:
երեկ ոստիկանությունը հանդես եկավ բռնություն կիրառելու իր ողջ հմայքով, ընդ որում զգացվում էր կարոտը հարազատ…
Gepostet von Zhanna Alexanyan am Montag, 19. August 2019