«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի (երբեմն էլ՝ ոչ այնքան) ՔՊ կուսակցության պաշտոնյաներ ու ոչ պաշտոնյաներ, գուցե առօրյա թոհուբոհի մեջ չեք նկատել, բայց Էսօր ոստիկանները ձեր ընկերներին ասֆալտին քարշ էին տալիս, վնասում ոնց պատահի, անիմաստ ու անհամաչափ ուժ կիրառում։ Դրանք էն ընկերներն էին, որոնց սկզբում ես էի համոզում, որ հեղափոխությանն աջակցեն, հետո իրենք էին ինձ համոզում, որ պետք ա ԱՆՎԵՐԱՊԱՀ աջակցել «հեղափոխությանը» (նկատի ունեին ձեր կառավարությունը)։ Դրանք ընկերներ էին, որոնց դուք հանգիստ մեջներդ դեմ եք տվել՝ վստահ, որ պաշտպանված եք, հարված չեք ստանալու։ Իսկ նրանք ընդամենը որևէ պահանջով փողոց էին փակում… մի բան, որ իրար հետ շատ եք արել։ Չգիտեմ էլ՝ լավ ա՞, որ մի քննադատական մի խոսք չեղավ… որևէ քայլ չտեսանք։ Գուցե լավ ա, ինչքան շուտ դիրքավորվենք, էնքան լավ։
Դե լավ, չեմ չարանում… Վերցրեք՝ մի անվճար խորհուրդ՝ Էն Գեղամիկին հետ բերեք ոստիկանություն, նա հնարավորինս տականք ձևի էր ինքնադրսևորվում։ Ձեռի հետ էլ ցուցարարներին ձերբակալելու հարցում չեղած բանի վերաբերյալ ցուցմունքներով կօգնի»:
Հարգելի (երբեմն էլ՝ ոչ այնքան) ՔՊ կուսակցության պաշտոնյաներ ու ոչ պաշտոնյաներ, գուցե առօրյա թոհուբոհի մեջ չեք նկատել,…
Gepostet von Suren Sahakyan am Montag, 19. August 2019