Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.
«Նիկոլի լայվը չեմ լսել, չեմ էլ լսելու: Այն ինչ-որ ասել է դեռ մի տարի առաջ ինձ համար պարզ էր:
Գրում եմ հետևյալի համար: Ուզում եմ ասել, որ տեր եմ իմ երկրին, տեր եմ բոլոր խնդիրներին և նախորդների ու ներկաների արած գիտակից և չգիտակցված սխալներին:
Պատասխանատվություն եմ կրում նաև Նիկոլի սխալների համար: Ցավոք նա թուլակամ է և չի կարողանում ընդդիմանալ գաղութարարների խայծերին, թակարդներին և նկրտումներին: Հետևաբար ես ինձ պատասխանատու եմ զգում, ամեն ինչ անելու եմ, որ Հայոց պետությունը ազատվի ռեսուրս լինելու ճիրաններից, ամեն ինչ անելու եմ, որ մենք ու մեր երեխաները ապահով և բարեկեցիկ պետություն ունենանք:
Գաղափարական հեղափոխությունն արդեն սկսված է: Մեզ գաղափարակիցներիս տոկունություն, համառություն, լայնախոհություն և միասնություն, երկար ճանապարհ ենք անցնելու:
Սա մեր երկիրն է և ես այն չեմ զիջելու ոչ ներքին, ոչ էլ առավել ևս արտաքին օտարին:
Ամուլսարը սար է մնալու»: