ԱԱԾ-ն էներգետիկ համակարգի խափանման գործով լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն է տեսել. armtimes.com
Advertisement 1000 x 90

ԱԱԾ-ն էներգետիկ համակարգի խափանման գործով լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտություն է տեսել. armtimes.com

Ազգային անվտանգության ծառայությունը դեռեւս չի պարզել, թե ինչու էր հուլիսի 10-ին էներգետիկ համակարգում խափանում տեղի ունեցել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի որոշ մարզերում եւ Երեւանում տեղի ունեցած հոսանքազրկումներից եւ հոսանքի տատանումներից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը Կառավարության նիստում հայտարարել էր հետեւյալը. «Իմ կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն էլեկտրաէներգիայի տատանումների հետ կապված և անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվի էներգետիկ համակարգի խափանման պատճառները»:

Այսօր ԱԱԾ-ից մեզ տեղեկացրին, որ լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտությամբ պայմանավորված նյութերի նախապատրաստման ժամկետները երկարացվել են: ԱԱԾ-ից նշեցին, որ դեռեւս հստակ ժամկետ չկա, թե երբ կավարտվեն պրոցեսները, սակայն ավարտվելուց հետո համապատասխան հաղորդագրություն կտարածեն:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Հայաստանի որոշ մարզերում եւ Երեւանում հոսանքազրկումներ եւ հոսանքի տատանումներ տեղի ունեցան: Պաշտոնյաները հայտարարել էին, որ երկրի էներգետիկ համակարգում վթար է տեղի ունեցել, դրա հետեւանքով սկզբում անջատվել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետեւ՝ Երեւանի ՋԷԿ-ն ու ավելի փոքր կայաններ:

Հայտարարվեց նաեւ, որ չնայած նման մասշատաբային վթարին, համակարգի կայունությունը 70 տոկոսով ապահովված է. էլեկտրաէներգիա է ներկրվել Վրաստանից եւ Իրանից:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այդ շրջանում հայտարարեց, որ հանձնարարություն է տվել, որպեսզի նյութեր նախապատրաստեն եւ հստակ պարզվի էներգետիկ համակարգի խափանման պատճառը: Վանեցյանը նաեւ նշել էր, որ 10 օրվա ընթացքում նախնական եզրակացություն կլինի: Այսօր արդեն օգոստոսի 20-ն է, սակայն ԱԱԾ-ն դեռեւս որեւէ տեղեկություն չի հայտնել ստուգումների վերաբերյալ:

armtimes.com