ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքական էլիտաներն են երկրներն առաջ տանում, կամ դրանց կործանման պատճառ դառնում: Քաղաքական էլիտան պաշտոն զբաղեցնող մարդը չէ, շատ հաճախ պաշտոն զբաղեցնողներն ընդամենը գործադիր տնօրենի կարգավիճակ ունեցող մարդիկ են: Կապ չունի, թե այդ պաշտոնն ընտրովի է, թե նշանակովի: Հասկացեք ուղղակի, կապիտալիստական հասարակարգում որոշողը փողն է, կապիտալը, այլ ոչ թե հույզերն ու ճառերը, հարց տվեք ինքներդ ձեզ, ուր են հիմա եվրոպական արիստոկրատ ընտանիքները ուր կորավ նրանց հսկայական հարստություններն ու կապերը, պատասխանը պարզ է՝ նրանք տրանսֆորմացվեցին ու հիմա ստվերում են և տիրապետում են լուրջ կապիտալի տարբեր կորպորացիաներում:
Մեր տարածաշրջանում սա պատկերացնելը մի քիչ դժվար է, քանի որ այստեղ իշխանությունը եղել է թե փող, թե պետական լծակ, երկուսն էլ մեկտեղվել է ղեկավարի անձի հետ, իսկ արևմուտքում այլ է: Իմ կարծիքով այսօր հետխորհրդային տարածքում փորձ է արվում ներմուծել այդ մոդելը, այսինքն լինի էլիտա, սովորաբար ընտանիքներ, ովքեր իրենց ձեռի տակ են կենտրոնացրել երկրի հիմնական ֆինանսական ու մարդկային կապիտալը և կարող են նշանակել գործադիր տնօրեններ նախագահների ու վարչապետների տեսքով:
Չեմ բառառում, որ այդ ճանապարհով կգնա նույնիսկ Ռուսաստանը, որտեղ արդեն լճացում է նկատվում և կտրուկ փոփոխություններ չանելը կարող է լուրջ ցնցումների հանգեցնել: Հնարավոր է, որ Պուտինը ձևական հեռանա ու գա այսպես կոչված ժողովրդի կողմից ընտրված առաջնորդ, ով սակայն կլինի որպես վարձու աշխատող նշանակված էլիտայի կողմից: Ռոքվելլերներից մեկին են վերագրում թևավոր դարձաձ մի նախադասություն՝ «Իրական իշխանությունն անտեսանելի (գաղտնի) իշխանությունն է»:
Նայեք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, պարզ է չէ, որ Զելինսկին էլիտաների մի մասի առաջ բերած մարդն է, այլապես այդ երկրում ընտրություններով հաղթել հնարավոր չէր, նայեք Ղազախստանը, Նազարբայեվն իբրև թե գնացել է, բայց նա է ամեն հարցում որոշումներ կայացնողը, թեկուզ մեր հարևան Վրաստանը և այսպես շարունակ: Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը իրատես լինի, որքանով դա հնարավոր է, սին ու ոչ իմ տեղ տանող շատ թեզերից հրաժարվի, լինի պրագմատիկ:
Մենք մեր զարգացումը պետք է կապենք ու պայմանավորվենք աշխարհի էլիտաների իրական շահերը հասկանալով, կան բաներ որոնք կարող ենք շրջանցել, բայց իրական գործընթացները պետք է հասկանալ, պետք է հարցերը լուծել իրական լծակներ տիրապետողների, այն է՝ կապիտալ տիրապետողների հետ: հուսով եմ՝ գրածս ճիշտ կհասկացվի»: