Կորովի տղամարդը որդուց փոքրիկ փափկամազ նվեր է ստանում և «մարում հիացմունքից»:
Կադրերում երևում է, թե ինչպես են տղամարդուն տալիս տուփը, որտեղ նստած է գերմանական գամփռի ձագուկը: Տեսնելով փափկամազիկին՝ տղամարդը չի կարողանում զսպել հույզերը, ամուր իրեն է սեղմում ձագին և լալիս: Սանիկի նոր տերը գրկում է նրան, համբուրում և ամեն կերպ ցույց տալիս իր սերը: Նաև տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է տղամարդը հեռախոսով խոսում որդու հետ, որն ասում է, թե սիրում է նրան:
Հավելենք, որ մի քանի օրում տեսագրությունը հավաքել է ավելի քան կես միլիոն դիտում և հարյուրավոր հիացական մեկնաբանություններ: