«Բաբկենը միայն ասել է այն, ինչ շատերը մտածում են, և ինչ, մեծ հաշվով, իրականությունն է». Ալեն Ղևոնդյան
Advertisement 1000 x 90

«Բաբկենը միայն ասել է այն, ինչ շատերը մտածում են, և ինչ, մեծ հաշվով, իրականությունն է». Ալեն Ղևոնդյան

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ սիրում նման տեքստեր գրել, բայց սա բացառություն կլինի…

Երեկ Թունյան Բաբկենը մի փոքր կոպիտ, բայց մեր իրականության հետ լիովին համահունչ, Ամուլսարի թեմայով «անգրագետ հարևան Պողոսի»՝ հանրաքվեում երկրի համար կարևոր հարցեր լուծելու ռիսկի մասի է խոսել: էնպես չի, որ շատերդ, ովքեր իրեն այսօր քննադատում, սարկաստիկ բնույթի տեքստեր են գրում, էդ կարծիքին չեն: Ուղղակի ինքը դա գրել է, ու ներկա իր կարգավիճակում դա ընկալվել է, բա թե ո՞նց էսպիսի բաներ կարելի է ասել-գրել…

Իյա, իրո՞ք…իսկ դուք նայում եք, թե դուք ինչե՞ր եք գրում…ինչ որակումներով ու էպիտետներով…

Բաբկենը իմ պաշտպանության կարքիը չունի. ես էլ իր պաշտպանը չեմ: Ինքը միայն ասել է այն, ինչ շատերը մտածում են, և ինչ, մեծ հաշվով, իրականությունն է: Սա է դեմոկրատիան, երբ թեմայից անտեղյակ մարդը ու թեմայի պրոֆին ընտրության միջոցով որոշում են լուրջ հարցեր կապված երկրի ճակատագրի հետ:

Երբ մարդը, ով Ամուսլասրի տեղն էլ չգիտի, չգիտի ցիանիդը ինչ է, նստել է էժան դիվիդենտ է հավաքում. նույնը պրոյեկտելի է նաև քաղաքական, տնտեսական և այլ հարցերում: Մարդիկ,ոչ քաղաքացիները գնում են ընտրում են պետությնա ապագան իրենց սուղ կամ բացակա գիտելիքներով: դա է մարդկային հանրույթը, ու այդպե սմիայն մեզ մոտ չէ: ԴԱ է ժողովրդավարություն կոչվածը իր հակասականությամբ ու արդյունավետությամբ, իր բազմադեմությամբ:

Հիմա Բաբկենը ասել է ինչ կա. դրել եք թրոլինգ եք անում: Լավ եք անում, ձեր գործն է:)) Մինչդեռ ինքը, էդ օրինակը բերելով, շատ ավելի խորը հարցի է անդրադառնում. դեմոկրատիայի, ընտրության իրավունքին մի կողմից՝ և ոչ կոմպետենտությանը՝ մյուս կողմից:

Երբ իրեն քննադատում են քաղաքական ենթատեքստով, ես դա հասկանում եմ, մարդիկ ընդդիմադիր են, քաղաքական խնդիր են լուծում, պարզ է: Բայց, երբ ես տեսնում եմ իմ ընկալման դիրքերից ադեկվատ մարդիկ են թրոլինգ անում, սարկաստիկ գրառումներո անելով, բայց իրականում լավ էլ հասկանոլվ, թե Թունյանը ինչ է գրել, այ դա ես չեմ ընդունում…

Դուք գիտեք, ի՞նչ եք գրում ու ի՞նչ չեք գրում, բայց երևի պետք է կարևորը անկարևորից տարբերակել, քանի որ վիրտուալ տիրույթը և իրական կյանքը շատ են տարբերվում…

Հ.Գ. Ի դեպ այսքան ժամանակ ես բառ չեմ ասել Ամուլսարի վերաբերյալ, քանզի ես սովորաբար չեմ խոսում էնպիսի բաներից, ոնց չեմ տիրապետում, ու ավելի շատ էս հարցում լսում եմ ու կարդում, ոչ թե տեքստեր ասում….
Էսքանը….

Հ.Գ.1 Գրածիս թեմայով դիսկուսով ոչ հավես, ոչ ցանկություն չունեմ: Համաձայն եք, լավ է, համաձայն չեք, ձեր գործն է, ես որևէ մեկին որևէ բան համոզելու ո՛չ հավես, ո՛չ ժամանկ, ո՛չ էլ ցանկություն չունեմ…

Լավ օր եմ Ձեզ մաղթում»:

Չեմ սիրում նման տեքստեր գրել, բայց սա բացառություն կլինի…Երեկ Թունյան Բաբկենը մի փոքր կոպիտ, բայց մեր իրականության…

Gepostet von Alen Ghevondyan am Freitag, 23. August 2019