Արամ Մանուկյանը հրաժե՞շտ կտա պաշտոնին. Փոխթաղապետը պարզաբանում է. armdaily.am
Advertisement 1000 x 90

Արամ Մանուկյանը հրաժե՞շտ կտա պաշտոնին. Փոխթաղապետը պարզաբանում է. armdaily.am

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Աջափնյակի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյանին՝ վերջին իրադարձություններով պայմանավորված պատրաստվում են ազատել աշխատանքից։ Պատճառն այն է, որ Մանուկյանը, թեեւ զբաղեցնում է պետական պաշտոն, սակայն պարբերաբար դեմ է արտահայտվում իշխանությունների այս կամ այն քայլին, վերջին թարմ օրինակ Ամուլսարի շահագործմանն էր վերաբերում։

Մեզ հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ չունի նման տեղեկություն, որ իրեն ցանկանում են ազատել աշխատանքից. «Ես հիմա աշխատանքի մեջ եմ ու կատարում եմ իմ վրա դրված պարտականությունները։ Աշխատանքից դուրս գալու մտադրություն չունեմ ներկա պահին, նաև չունեմ նման տեղեկություններ, թե իբր ինձ ուզում են ազատել աշխատանքից»։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում բազմաթիվ հրապարակումներ էր արել, որոնցով դեմ էր արտահայտվել Ամուլսարի հանք դառնալուն, ինչից հետո իշխանության մի շարք ներկայացուցիչներ նրա հասցեին անուղղակի կերպով մեղադրանքներ էին հնչեցրել, թե «որոշ պաշտոնյաներ մինչև հիմա ակտիվիստի պես են իրենց պահում և չեն հարմարվել իրենց կարգավիճակին»։

armdaily.am



Նման նյութեր