Սպանություն Վանաձորում. ոստիկանների բացահայտումը
Advertisement 1000 x 90

Սպանություն Վանաձորում. ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 16-ի առավոտյան շտապօգնության ենթակայանից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի շենքերից մեկում մարդ է մահացել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը դիակի զննությամբ գլխի շրջանում չսպիացած վերք հայտնաբերեց: Մահացած 48-ամյա տղամարդը Վանաձորի Խորենացու փողոցի բնակիչ էր:

Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Լոռու մարզային դատաբժշկական բաժնի հետ, լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում դեպքից օրեր անց տեղեկություններ ստացվեցին, որ օգոստոսի 14-ին, ժամը 17-ի սահմաններում, Փամբակ գյուղի 40-ամյա մի բնակիչ նշված հասցեում վիճաբանելով վանաձորցի 48-ամյա տղամարդու հետ` մետաղյա դետալով հարվածել է գլխին, ինչի հետևանքով էլ ավելի ուշ նա մահացել է:

Օգոստոսի 22-ին Տարոն-2 թաղամասից կասկածյալը բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է: