Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.
«Հաջորդ քաղաքական ակտիվ շրջանի ամենաակտիվ, գործուն և պահանջված լոզունգները լինելու են սրանք.
«Ազատենք Հայաստանը և մեր ժողովրդին ֆեյսբուքյան ճիրաններից»
«Ոչ ասենք ցուկերբերգյան գաղութացմանը և դրա ակտիվ ներկայացուցիչներին»
«Այո՛ ասենք հողեղեն կառավարիչներին, ո՛չ` ֆեյսբուքյան ստատուսչիկ կառավարիչներին»
Ու ես սա գրում եմ ֆեյսբուքում…
Իսկ, եթե շատ լուրջ, ապա պետության ղեկավարը պետք է գիտակցի, որ այս ծավալի տեղեկատվության հրապարակային քննարկումը դրսից կառավարվող հարթակում և հանրային ռեսուրսի այս այստիճան էքսպոզիցիան (հայերենը չգտա) այս տիրույթում և դրա նման մեծ ծավալներով վատնումը լուրջ խնդիր է, ընդհուպ մինչև ազգային անվտանգություն»: