Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով 4 անձ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Ինչպես հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։
Եվս 2 տուժածի մասով որոշում է կայացվել տեղափոխել Հանրապետական հիվանդանոց, այլ ոչ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Վերջիններս նախնական տվյալներով ծխահարվել են։
Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։