Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միջազգային իրավունքի մեջ կա մի սկզբունք, որը լատիներեն այսպես է՝ Ex injuria jus non oritur (անօրինականության վրա իրավունք չի կարող խարսխվել): Հետևաբար, հույժ կարևոր է բացահայտել, ապա և դատական վճռով ամրագրել, որ «Լիդիանի» կողմից Ամուլսարի հանքի շահագործման արտոնագրի ստացումը եղել է օրենքի կամ օրենքների խախտումով: Այդ դեպքում ոչ մի միջագային դատարան կամ արբիտաժ չի կարող «Լիդիանի» իրավունքներն համարել ոտնահարված, եթե նրա արտոնագիրը կասեցվի:
Բայց դրա համար ՀՀ ներկա իշխանությւոնները պիտի ցանկություն ունենան բացահայտելու նախորդների հանցագործությունները և նրանց քրեորեն պատժելու քաղաքական կամք ցուցաբերեն»: