«Ադրբեջանը փորձում է ցուցադրել, որ պատրաստ է պատերազմի». Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանը փորձում է ցուցադրել, որ պատրաստ է պատերազմի». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում Ադրբեջանում, ակնհայտորեն, ավելացել են պատերազմ սկսելու կոչերը, որոնք առայժմ հայտարարությունների տեսքով արվում են քաղհասարակության ներկայացուցիչների կողմից: Հիմնականում այդ տեսակ հայտարարություններով հանդես են գալիս այն քաղհասարակության ներկայացուցիչներն, ովքեր տարբեր տեսակի աներևույթ թելերով կապված են իշխանության հետ: Հետաքրքիր է, որ պատերազմի կոչեր հնչեցողներին տրամադրում են նաև մեդիահարթակներ, ակտիվ լուսաբանվում են նրանց ելույթները, ծրագրերը: Անշուշտ, Ադրբեջանը փորձում է այս կերպ ցուցադրել, որ իր հասարակությունը պատրաստ է պատերազմի»:



Նման նյութեր