Ներկայացնում ենք Ադոնայի Իրավապաշտպան Կազմակերպության հիմնադիր և տնօրեն Արտակ Գալստյանի ֆեյսբուքյան էջից հետևյալ գրառումը և Comedy Club-ի երգիծական հոլովակը.
Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Պուտինի բառերով
Հայաստանը այս օրերին դարձել է դիվանի վրա պառկած քննադատողների երկիր:
Պետության կառավարմանը մասնակցում են ազգովի, ուղղակի մեծամասամբ բազմոցի վրա պառկած:
Դժգոհողները բողոքում են ամեն ինչից, երգից, պարից, աղբից, ասֆալտից, եղանակից, սպորտից, հացից, ջրից և այլն:
Ուշագրավն էլ այն է, որ բազմոցային կառավարիչները, եթե նույնիսկ դիցուք՝ ստանում են այն, ինչ ուզում են, միևնույն է՝ մնում են դժգոհ:
Ստորև ներկայացված տեսանյութը, ճիշտ է՝ ներկայացնում է Ռուսաստանը, բայց ակնհայտորեն բնութագրում է նաև Հայաստանը և հայաստանյան իրականությունը:
Տեսանյութը ընկալելի է երկու տեսանկյունով՝
1. Որպես հումորային, և այն իրոք կզվարճացնի ձեզ
2. Որպես խոհափիլիսոփայական, քանի որ իրականում՝ մեր իրականության հայելին է:
Ինչևէ, խոհափիլիսոփայական տեսանկյունից դիտելու դեպքում, եթե ուշադիր լինեք ապա կլսեք Նիկոլ Փաշինյանի խոսքը, ուղղված հայ ժողովրդին, բայց ՌԴ Նախագահ Պուտինի բառերով:
Դիտեք տեսահոլովակը և խորհեք դրա բովանդակության մասին:
Կարծում եմ ամբողջովին բնութագրում է մեր իրականությունը և տալիս հստակ լուծումներ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Հաճելի դիտում բոլորին:
Արտակ Գալստյան