«Վայրի հրեշտակից» հետո. ինչպես է դասավորվել դերասանի ճակատագիրը, որը մարմնավորել է գեղեցկադեմ Պաբլոյին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Վայրի հրեշտակից» հետո. ինչպես է դասավորվել դերասանի ճակատագիրը, որը մարմնավորել է գեղեցկադեմ Պաբլոյին

Արգենտինացի դերասան Սեգունդո Սերնադասն է, որը հայտնի է 90-ականների «Վայրի հրեշտակը» սերիալից:

Չնայած երկրպագուների բազմությանը՝ գեղեցկադեմ դերասանի կյանքի ընկերը դարձավ նրա գործընկերուհին՝ պերուացի դերասանուհի Ջանեյլա Նեյրան: Նրանք ամուսնացան 2004 թ.: Որդի ունեցան՝ Սալվադոր Սերնադաս-Նեյրան:

Նրանց ամուսնությունը երկար չտևեց՝ մի քանի տարի: Չնայած դրան՝ Սեգունդոն լավ հայր է, մշտապես կապ է պահում որդու հետ և մասնակցում է նրա դաստիարակությանը:

Սկանդալային բաժանումից հետո դերասանի կյանքում շատ կանայք եղան:

Այսօր Սեգունդոն 45 տարեկան է, նա ամուրի է: Միաժամանակ, նրա ինսթագրամյան էջում բավական անկեղծ լուսանկարներ են հրապարակվում գեղեցկուհի Սոֆիա Բրավոյի հետ:

Սեգունդո Սերնադասն իր ուժերը փորձեց նաև մեծ քաղաքականության մեջ: Նա առաջադրվեց Տիգրե քաղաքի ղեկավարի պաշտոնում, որը գտնվում է Բուենոս-Այրեսում, և հաղթեց: Հիմա նա տեղի քաղաքապետարանի անդամ է, իսկ դերասանական կարիերան, իր պնդմամբ, առայժմ վերջացած է:

entertrain.1in.am