Գևորգ Լոռեցյան. Վստահ եմ, որ Լևոն Ջուլֆալակյանը դեռ շատ անելիք կունենա հայկական սպորտում
Advertisement 1000 x 90

Գևորգ Լոռեցյան. Վստահ եմ, որ Լևոն Ջուլֆալակյանը դեռ շատ անելիք կունենա հայկական սպորտում

«Վստահ եմ, որ նա դեռ շատ անելիքներ կունենա հայկական սպորտում», – նախօրեին հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տված Լևոն Ջուլֆալակյանի մասին ասում է ԿԳՄՍ նախարարի տեղեկալ Գևորգ Լոռեցյանը:

ArmSport.am-ի հետ զրույցում փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Ջուլֆալակյանին, ինչպես նաև խոսել այն մասին, թե այս հրաժարականն ըմբշամարտի Աշխարհի առաջնությանն ընդառաջ ինչ ազդեցություն կարող է ունենալ հավաքականի վրա:

Իհարկե, դժվար է ընդունել, որ 20 տարի աշխատելուց հետո Լևոն Ջուլֆալակյանը այլևս չի զբաղեցնելու հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, բայց մյուս կողմից էլ դա նրա անձնական որոշումն է, որին ինքս կողմ չեմ եղել հենց սկզբից, սակայն պետք է հարգել նրա որոշումն ու ուղղակի շնորհակալություն հայտնել այսքան տարի անմնացորդ աշխատելու ու Հայաստանի պատիվը մշտապես բարձր պահելու համար։

Մեր հավաքականի անդամները պրոֆեսիոնալներ են, ու վստահ եմ, որ կկարողանան այս իրավիճակից պատվով դուրս գալ ու Աշխարհի առաջնությանը ներկայանալ լավագույն հոգեբանական ու ֆիզիկական վիճակում»:

armsport.am



Նման նյութեր