Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող Ոստիկանության զորքերի զորամասի հարևանությամբ բռնկված հրդեհը փրկարարներին հաջողվել է բավական արագ մարել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:00-ին, մարվել՝ 11:14-ին: Այրվել է մոտ 3 հա խոտածածկ տարածք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ։ Հայտարարվել էր հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան։