«Օրենքով գողերի» օդերը կփակեն. կառավարությունը նրանց բացահայտելու մեխանիզմ է մշակել. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

«Օրենքով գողերի» օդերը կփակեն. կառավարությունը նրանց բացահայտելու մեխանիզմ է մշակել. armeniasputnik.am

«Օրենքով գողերը» Հայաստանում այլևս արտոնյալ չեն լինի։ Նրանց համար Քրեական օրեսգրքում հատուկ հոդվածներ կսահմանվեն։

ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին համապատասխան նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Նախատեսվում է քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար»,– ասաց նախարարը։ Ընդ որում, այն անդամը, որն իրավապահներին կհայտնի նման խմբավորման գոյության մասին՝ կազատվի պատժից կամ կարժանանա մեղմ պատժի։

Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ինչ–ինչ հարցերով դիմողների համար։

Այս գործերի քննությունը կվարի ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց առավել հանրամատչելի կերպով ներկայացնել առաջարկվող նախագծի նպատակը։

«Ներկայացված նախագիծն օրենքով գողերի, այսպես կոչված` «սխոդկաների», կներեք, որ կառավարության նիստում այսպիսի բառեր են գտագործում, «օբշչյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է, որպեսզի այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն պատասխանատվության,–ասաց Փաշինյանը,– այս ենթամշակույթի կրող մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու»։

Արդարադատության նախարարը հստակեցրեց, որ օրենքը ոչ միայն օրենքով գողերի, այլև քրեական հեղինակություն ունեցողների մասին է։

ՀՀ դատախազ Արթուր Դավթյանն էլ շեշտեց, որ ներկայացված նախագիծը շարքային չէ, այլ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ ներկա հանցավորության մակարդակի վրա էական ազդեցություն ունեն հենց այդ ենթամշակույթն ու դրա շահառուները, ովքեր նաև խանգարում են հանցագործությունների բացահայտմանը։

Քրեական օրենսգրքի լրացումների նախագիծը միաձայն ընդունվեց կառավարության կողմից և ուղարկվեց ԱԺ։

armeniasputnik.am