Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարի երեկո, սա Ամիրն է։ Մի օր նրա մոտ իր թատրոնը ստեղծելու միտք ծագեց։ Բայց միջոցներ այդպես էլ չէին ճարվում։ Եվ Ամիրը ստիպված էր գինետանը մատուցողի աշխատանքով վաստակել։ Մի գեղեցիկ օր նրանց գինետուն այցի եկավ վարչապետ Միկոլլան, որը սիրում էր երեկոները իր երկրի ռեստորաններն ու բարերը հաճախել, որպեսզի հասկանա, թե իր երկրի ժողովուրդն ինչպես է ապրում։ Նա սպիտակ գինի պատվիրեց, բայց Ամիրը այնպես խառնվեց իրար, որ հուզմունքից շփոթեց ու կարմիր գինի մատուցեց։
Բայց վարչապետը խմեց և նույնիսկ չնկատեց, որ գինին կարմիր էր։ Իսկ վարչապետի թողած թեյավճարով Ամիրը մի փոքրիկ թատրոն գնեց ու սկսեց հետաքրքիր ներկայացումներ բեմադրել այնտեղ։
Դեպքը պատահել է Լիբերիայում վաղուց, շատ վաղուց։ Պատմության իրադարձություններն իրական հիմք ունեն, միայն փոխված են պերսոնաժների անունները։ Ցանկացած համընկնումները պատահական են։ Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ…»:
Բարի երեկո, սա Ամիրն է։ Մի օր նրա մոտ իր թատրոնը ստեղծելու միտք ծագեց։ Բայց միջոցներ այդպես էլ չէին ճարվում։ Եվ Ամիրը…
Gepostet von Suren Shahverdian am Donnerstag, 29. August 2019