Վահե Մակարյանի հրապարակումը.
«Սիրտս մի տեսակ Վանեցյանի հետ հարցազրույց ուզեց
Եթե ինձ հարցնեին՝ ում հետ կուզեիր էքսկլյուզիվ հարցազրույց անել, Վանեցյանի՞, թե՞ Վանեցյանի օֆիսի ներքևում նստած Խաչատրյան Գագոյի, ես միանշանակ կասեի՝ Վանեցյանի․․․ հետո՝ Բուլկի Արամի, որը չգիտես ոնց ճիշտ պահին կողմնորոշվեց ու ծլկեց երկրից, ու ոչ ոք չիմացավ՝ ուր գնաց, ոնց գնաց, որ անցակետով անցավ, ինչ անձնագրով անցավ, որ ոչ մի տեղ չերևաց․․․ Դե, նա հո Գագոյի նման «հարիֆ» չէր, մնար երկրում, չէ՞, պարոն Վանեցյան…
Իսկ եթե ուզում եք ավելի անկեղծ, ապա երանի թե մի երկու (իսկ իրականում մի 10-15 միլիոն էլ) ես «կերած» լինեի, ինձ էլ տանեին մի 20 օրով՝ շատ չէ, նստեցնեին Նալբանդյանի էդ «օֆիսում», դե՝ համ ինձ Կենտրոնի բնակիչ կզգայի, ոչ թե՝ ռայոնի, համ տղերքի հետ բլոտի ընգեր կլինեի՝ հիմա երեք հոգով են, կակ ռազ մի հոգի պակասում ա, համ էլ պատկերացնում եմ՝ թերթի համար ինչ գազան ինտերվյուներ կանեի․․․»: