«Ադրբեջանն ուղղում է ապրիլյան պատերազմին թույլ տված իր սխալները. Կարեն Հովհաննիսյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանն ուղղում է ապրիլյան պատերազմին թույլ տված իր սխալները. Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր-նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանն ուղղում է ապրիլյան պատերազմին թույլ տված իր սխալները:
2016թ.-ի ապրիլյան պատերզմի հաջորդած տարիներին Ադրբեջանը կտրուկ փոխեց իր ռազմական քաղաքականությունը: Եթե նախկինում նա շեշտը դնում էր բացառապես զինտեխնիկա և զինամթերք ձեռք բերելու վրա, ապա այժմ նա վարում է, կարելի է ասել, ընդլայնված ռազմական քաղաքականություն:
Նախ նա ռազմական համագործակցության շրջանակներում արդեն բազմաթիվ համատեղ զորավարժություններ է անցկացրել և անցկացնում Վրաստանի հետ, ում հետ նույնպես ունի որոշակի սահմանային լարվածություն: Այսպիսով, Ադրբեջանը փորձ է անում սերտ ռազմական համագործակցության մեջ մտնել Վրաստանի հետ, որպեսզի անհրաժեշտության պահին պարզապես իր գործողություններով Վրաստանը չխանգարի Ադրբեջանին:
Ապրիլյան պատերազմին Ադրբեջանն իսկապես գործի դրեց գրեթե իր ողջ զինանոցը, սակայն մեկ հարցում նա տանուլ տվեց: Չունեին բավարար աստիճանի վրա գնտվող բարոյահոգեբանական վիճակ: Այսօր բազմաթիվ ռազմահայրենասիրական ճամբարումների, միջոցառումների միջոցով փորձում են կոմպենսացնել նաև այդ բացը: Եթե ուշադիր ուսումնասիրելու լինենք, ապա կնկատենք, որ շեշտը դնում են ավելի տաքարյուն տարիքային խմբի վրա՝ 15-25 տարեկան:
Հետաքրքիր է նաև արդեն այս տարվա մեջ երրորդ անգամ անցկացվող մի ուսումնական վարժանքի բնույթը, որը նախկինում երբեք չի եղել: Ադրբեջանը նախ ռազմական ուժերի, այնուհետև ռազմական ճամբարների համար անցկացրել է գիշերային պայմաններում, անտառային և լեռնային պայմաններում, եղանակային ոչ բարենպաստ պայմաններում կողմնորոշվելու և նպատակակետին հասնելու ուսումնական վարժանքներ, իսկ մի քանի օր առաջ նաև մրցութային միջոցառում: Որպես կանոն՝ այդ վարժանքն անցնում են հատուկ նշանակության ջոկատների անդամները»:



Նման նյութեր