Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները օգոստոսի 30-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Օղակաձև զբոսայգու 6-րդ» հատվածից կողոպուտի փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Արշակունյաց պողոտայի 42-ամյա մի բնակչի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, պարզվել է, որ րոպեներ առաջ 42-ամյա տղամարդը փորձել էր նշված վայրում բացահայտ հափշտակել անցորդ կանանցից մեկի ոսկյա շղթան և խաչը: Տուժողից ընդունվել է հաղորդում:Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: