LG-ն կներկայացնի բոլորից տարբերվող ծալվող սմարթֆոն
Advertisement 1000 x 90

LG-ն կներկայացնի բոլորից տարբերվող ծալվող սմարթֆոն

LG ընկերությունը ներկայացնելու է նոր ծալվող սմարթֆոն, որը բջջային հեռախոսի համար բավականին ոչ ստանդարտ է:

LG-ն որոշել է մեկ քայլ առաջ գնալ ծալովի սմարթֆոնների նախագծման հարցում և արտոնագրել է ճկուն էկրան ունեցող սմարթֆոն, որը զգալիորեն տարբերվում է Galaxy Fold-ից կամ Motorola RAZR-ից: Այդ մասին հայտնում է GSM Arena-ն:

Ծալովի մեխանիզմը թույլ է տալիս LG սարքի էկրանը թեքել երկու ուղղությամբ: Բացի այդ, սմարթֆոնի էկրանն օգտագործում է երկրորդ մեխանիզմը, որը պատասխանատու է կենտրոնում էկրանը թեքելու համար: Ծալելու դեպքում սմարթֆոնն էկրան է ունենում երկու կողմերում էլ:

Արտոնագիրը գրանցված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության և  Չինաստանի մտավոր սեփականության պետական գրասենյակում:

Թերևս, սարքը 2018 թվականին LG-ի արտոնագրված պտտվող էկրանով սմարթֆոն-գրիչի ավելի իրատեսական տարբերակն է:

Դեռևս հնարավորություն չկա ասելու, թե երբ նման սարքը հասանելի կլինի լայն լսարանի, քանի որ Samsung-ի և Huawei-ի փորձը ցույց է տալիս, որ ճկուն սմարթֆոնների արտադրությունը երկար ժամանակ է պահանջում:

Սիրարփի Աղաբաբյան