Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին որոշակի մանրամասներ է հաղորդել Գյումրու Բուլվարային թաղամասի քաղաքային աղբանոցում հայտնաբերված մեկ տարեկան աղջիկ երեխայի սպանության մասին։
Դատախազն ասել է, որ իր հանձնարարությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն կատարելը և նույն հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով հանձարարել է ձերբակալել երեխայի 20-ամյա մորը։
«Ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ մայրն է կապել երեխայի ոտքերն ու ձեռքերը կպչուն ժապավենով, բերանի հատվածում մտցրել է շոր, նետել է աղբանոց՝ վրան լցնելով աղբ։ Եվ պատճառաբանել է, որ նշված արարքը կատարել է՝ գտնվելով սոցիալապես վատ վիճակում, երեխային չկարողանալով կերակրել»,- ասաց դատախազը։
Մայրը նշել է նաև, որ մեկ ամիս առաջ է բաժանվել ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդուց, աշխատանք չունի, Գյումրու Ճերմակ հիվանդանոցի մոտակայքում բնակվում է վարձով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: