ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մեկ շաբաթում գրանցվել է 650 դեպք
Advertisement 1000 x 90

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մեկ շաբաթում գրանցվել է 650 դեպք

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը գրանցվել է 650 դեպք, որից  420-ը՝ արտակարգ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 164 կենցաղային կանչ, 324 հրդեհի ահազանգ, 86 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի:

Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 23 դեպք, որից 10-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 6 դեպք, տուժել է 54 քաղաքացի: