Քիչ առաջ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց իմ եւ իմ գործընկերների կողմից Քրեական Օրենսգրքում առաջարկած փոփոխությանը, որով մենք քրեական պատասխանատվություն ենք սահմանում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի, կենդանու ոչնչացման եւ խոշտանգման համար։
Շնորհակալ եմ հանձնաժողովին եւ արդարադատության փոխնախարարին՝ բավականին գրագետ առաջարկնելով նախագիծը լրացնելու համար։
Հույս ունեմ, որ առաջիկա քառօրյայում խորհրդարանը կվավերացնի դրական եզրակացություն ստացած մեր նախագիծը եւ մենք այլեւս օրենքի ուժով կպաշտպանենք անօգնական կենդանիներին՝ տարատեսակ «անասուններից»։ — с Artyom Vardanyan.
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից: