Ով ինձ կհուշի, որոնք են
-քաղաքական հեղափոխության,
-տնտեսական հեղափոխության,
-մտքի հեղափոխության
թեզերը։ Եթե հեղափոխություններ են հայտարարվում, ապա ասում են “առաջ եղել է այսպես, հիմա լինելու է այսպես” ու գոնե մի էջի վրա շարադրում են հեղափոխության թեզերը։
Որքան ման եկա, նման թեզեր չգտա։
Ոնց է հնարավոր երկու կամ երեք միլիոն մարդու այսքան պրիմիտիվ եղանակով սատկած առնետ վաճառել։ Անհավանական բան է Հայաստանում կատարվել։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից: