«Արսեն Թորոսյան, չի մոռացվել և չի ներվել նաև ձեր «փոքրիկ դագաղիկները»» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Արսեն Թորոսյան, չի մոռացվել և չի ներվել նաև ձեր «փոքրիկ դագաղիկները»»

Ֆեյսբուքի օգտատեր Հակոբ Սողոմոնյանը գրել է.

«Հիշեցում Արսեն Թորոսյանին

Ի՞նչ է առողջությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով՝ առողջությունը մարդու ֆիզիկական, մտավոր և սոցիալական բարօրությունն է։

Դա նշանակում է, որ առողջ մարդու տրամադրությունը լավ է, թեթև ու առույգ, հեշտությամբ հաղորդակցվում է շրջապատի մարդկանց հետ, ունակ է արդյունավետ աշխատանքի և ունի առողջ դատողություն:

Արսեն Թորոսյանը իր live-երով, մամուլի ասուլիսներով բազմիցս ապացուցել է, որ նա առողջության հետ խնդիրներ ունի։

Արսեն Թորոսյանը զինհաշմանդամների և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն կառուցելու մասին. «Հիսուն հոգի եղել են հաշմանդամ, հիսուն հոգին էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»:

Այս զառանցանքը արտահայտող անձը իրավունք չունի լինել Առողջապահության նախարար, առավել ևս կոչվի՝ բժիշկ։

Արսեն Թորոսյա՛ն, սա չի մոռացվելու և չի ներվելու…

Ինչպես չի մոռացվել և չի ներվել ձեր «փոքրիկ դագաղիկները»։

Իսկ հիմա հորդորում եմ, ձեր կեղտոտ ձեռքերը քաշեք Բժշկական համալսարանից։

Մի փորձեք կայանալ Արմեն Մուրադյանի բարի համբավը արատավորելու հաշվին։ Մի մարդու, ով իր կատարած ազգանպաստ աշխատանքով, ապացուցել և ապացուցում է արժանապատիվ և մեծանուն Հայ լինելը։

Մեր հասարակությունը տեսել է, թե՛ պրոֆեսոր Արմեն Մուրադյանին, ով բազում կյանքեր է փրկել և շարունակում է փրկել, թե՛ նախարար Արմեն Մուրադյանին, ով բազում ծրագրեր ներդրեց առողջապահական ոլորտում, և ռեկտոր Արմեն Մուրադյանին, ով Բժշկական համալսարանը դարձրեց միջազգային ստանդարտներին համահունչ և աշխարհում լավագույն բուհերից մեկը։:

Նա այն բացառիկ ռեկտորներից է, ում շուրջը համախմբված են, թե՛ բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, թե՛ բուհի ուսանողները և թե՛ ՀՀ լավագույն բժիշկները։

Հ.Գ. Սա նախազգուշացում էր, հակահարվածը կլինի ցավոտ»:

 



Նման նյութեր