Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է Գյումրիում 1-ամյա երեխային սպանելու համար մեղադրվող 20-ամյա մորը: Դատարանն այսպիսով բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում 11 ամսական աղջիկ երեխայի դի է հայտնաբերվել: Ժամը 19։00-ի սահմաններում Գյումրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և նրան բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (սպանություն կատարելու կամ դրա կատարման կասկածանքով) հարուցվել է քրեական գործ։