Չելյաբինսկի մարզում սպանել են 22-ամյա հայ գործարարի
Advertisement 1000 x 90

Չելյաբինսկի մարզում սպանել են 22-ամյա հայ գործարարի

Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը Զլատոուստում կրակել են Դավիթ Խուդոյանի վրա։ 22-ամյա գործարարը մահացել է որովայնի հատվածում ստացած հրազենային վնասվածքից։ Երիտասարդի սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել Չելյաբինսկի մարզում։

ՌԴ քննչական կոմիտեն դատական գործ է հարուցել սպանության հոդվածով։ Այժմ իրավապահները փնտրում են կասկածյալներին։

Զլատոուստում Խդոյանների ընտանիքին լավ են ճանաչում։ Մահացածը եղբայրներ ունի։

«Դավիթը 1.5 տարի առաջ էր զորացրվել։ Նա ազգականների հետ շինարարական և հացաբուլկեղենի բիզնեսով էր զբաղվում»,- պատմել է Զլատոուստի բնակիչներից մեկը։

«Խուդոյանը քաղաքի այն տղաներից էր, որ մտածում են՝ բոլորից հզոր են․ մեքենաներ, սև ակնոցներ, ռեստորաններ։ Սպանության գիշերը Խուդոյանն ընկերների հետ երեկույթի է գնացել։ Ընկերներից մեկը հոր զենքն է վերցրել հետը և պատահաբար կրակել է Խուդոյանի վրա։ Փորձել են նրան հիվանդանոց տեղափոխել, սակայն, հասկանալով, որ ընկերը մահացել է, կես ճանապարհին մեքենայից դուրս են գցել։ Այժմ նրանց որոնում են»,- հաղորդել է իրավապահներից մեկը։

Այլ տեղեկություններով՝ Դավիթը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Նրան հիվանդանոց են հասցրել դեպքի վայր ժամանած բժիշկները։

shantnews.am



Նման նյութեր