«Եթե Թորոսյանի թիմակիցները մինչ այժմ այդ մասին հրապարակավ չեն հայտարարել, ուրեմն ասելիք չունեն, ուրեմն այդ չարաբաստիկ խոսքերը նախարարն այնուամենայնիվ արտասանել է»
Advertisement 1000 x 90

«Եթե Թորոսյանի թիմակիցները մինչ այժմ այդ մասին հրապարակավ չեն հայտարարել, ուրեմն ասելիք չունեն, ուրեմն այդ չարաբաստիկ խոսքերը նախարարն այնուամենայնիվ արտասանել է»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին անձամբ ճանաչում եմ։ Այս տարի 1-2 անգամ շփվել ենք՝ Աղաջանովների ընտանիքի հետ կապված հանրային հնչեղության հարցի կապակցությամբ։ Ստացել եմ արժեքներ ունեցող ու սկզբունքային մարդու տպավորություն, որը պատրաստ է «գին վճարել» իր արժեքներին հավատարմության համար։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին անձամբ չեմ ճանաչում։ Հանրային լուսաբանումից ստացել եմ դիկտատորական կեցվածք ու ինքնափիառի ընդգծված հակում ունեցող, էպատաժներ սիրող մարդու տպավորություն։

Մեր հաշմանդամ զինծառայողների մասին ուշադիր լսել եմ թե՛ Մուրադյանի «ամբաստանությունը» և թե՛ Թորոսյանի հերքումը։ Պիտի խոստովանեմ, որ «խոսք խոսքի դիմաց» այս իրավիճակում անձամբ ինձ համար շատ ավելի համոզիչ է ռեկտորի խոսքը։

Այս պայմաններում ինձ համար լուրջ էթիկական խնդիր է՝ համակերպվել, որ իմ երկրի առողջապահության նախարար է շարունակում մնալ նման միտք արտահայտած մարդը։

Ի դեպ, խնդրո առարկա զրույցին Մուրադյանից ու Թորոսյանից բացի այլ անձինք ներկա չե՞ն եղել արդյոք։ Եթե՝ եղել են, օրինակ, Թորոսյանի թիմակիցներն ու մինչ այժմ այդ մասին հրապարակավ չեն հայտարարել, ուրեմն ասելիք չունեն, ուրեմն այդ չարաբաստիկ խոսքերը նախարարն այնուամենայնիվ արտասանել է։

Ահա այսպիսի տխուր բաներ»։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին անձամբ ճանաչում եմ։ Այս տարի 1-2 անգամ շփվել ենք՝ Աղաջանովների ընտանիքի հետ կապված…

Gepostet von Ruben Melikyan am Dienstag, 3. September 2019