Հեծանիվով տուն և եկեղեցի. Գարեգին Բ-ի եղբայրը հեծանիվով է գնում եկեղեցի
Advertisement 1000 x 90

Հեծանիվով տուն և եկեղեցի. Գարեգին Բ-ի եղբայրը հեծանիվով է գնում եկեղեցի

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի եղբայրը հեծանիվով է տնից եկեղեցի գնում։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Մոսկվայի հայ առաքելական եկեղեցու լրագրող Ալվարդ Նազարյանը։

«Հեծանիվով տուն և եկեղեցի։ Եվ այսպես՝ տարիներ շարունակ»,- գրել է Նազարյանը` լուսանկարին կից։

Նշենք, որ Գարեգին Բ-ի եղբայրը Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն է, որը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդն է։

Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 2001թ.-ի ապրիլից,  Գարեգին Բ-ի հայրապետական բարձր տնօրինությամբ, նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարքությունում՝ Հայ Եկեղեցու ներկայացուցիչ։

2001–ի սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան ձեռնադրել է եպիսկոպոս։ 2013-ի սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին շնորհվել է Արքության պատիվ՝ որպես նրա նվիրյալ և նախանձախնդիր ծառայության գնահատական։

armeniasputnik.am



Նման նյութեր