Սահմանադրական դատարանի որոշումը լսելիս ուրախացանք։
Բայց գիտե՞ք զավեշտը ինչում է.
Մենք ուրախանում ենք դատարանի անաչառության վրա, ավելին, մենք ուրախանում ենք, որ Արցախի Հերոս, Հայաստանի Հանրապետության 2րդ Նախագահը պետք է ազատ արձակվի։
Մեզ հասցրել են մի իրավիճակի, ուր ստիպված ես ուրախանալ ի սկզբանե աբսուրդի ծայրաստիճան կետին հասած իրողությունների վրա։ Այսինքն ի՞նչ է ստացվում. Դատարանը պետք է հակասահմանադրական որոշում կայացներ, թե՞ Արցախի հերոսը պետք է կալանավորված մնար։
Հավատացեք, շատ եմ ուզում ուրախանալ, բայց չի ստացվում։ Ավելի շատ տխրում եմ, որ ականատեսն եմ այս ամեն ինչի։ Մարդիկ իրենց կյանքի գնով, իրենց նվիրումով և բազմաթիվ զոհաբերությունների գնով մեզ են պարգևել հարյուրամյակների մեջ առաջին ոչ բարոյական, այլ իրական հաղթանակը, իսկ մենք ուրախանում ենք, որ դատարանը կայացրեց արդար որոշում և այդ մարդը կհայտնվի ազատության մեջ։ Դատարանը ազատում է մեր հայրենիքը ազատագրողներից մեկին։ Հիանալի է, խոսքեր չկան։
Ես որպես Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացի ներողություն եմ խնդրում Նախագահ Քոչարյանից, անազատության մեջ անցկացված յուրաքանչյուր օրվա համար և հույս հայտնում, որ նման աբսուրդ ուրախանալու առիթներ այլևս չենք ունենա։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: