Facebook-ի միլիոնավոր օգտատերերի հեռախոսահամարներ հայտնվել են համացանցում
Advertisement 1000 x 90

Facebook-ի միլիոնավոր օգտատերերի հեռախոսահամարներ հայտնվել են համացանցում

Ինչպես նշվում է, Facebook-յան հաշիվներին կցված միլիոնավոր հեռախոսահամարներ գտնվել են հասանելիության տիրույթում և պաշտպանված չեն եղել ծածկագրով: Այժմ տվյալների բազան արդեն հեռացված է համացանցից: Այն ներառում էր տարբեր երկրների օգտատերերին պատկանող ավելի քան 419 միլիոն տվյալ, որոնցից 133 միլիոնը պատկանում է ԱՄՆ բնակիչներին, 50 միլիոնը՝ վիետնամցիներին և 18 միլիոնը՝ Միացյալ Թագավորության բնակիչներին, հայտնում է Tert.am-ը:
Ըստ TechCrunch-ի՝ տվյալներից յուրաքանչյուրը ներառում էր օգտատիրոջ Facebook-յան հաշիվը նույնականացնող թիվը և նրան կցված հեռախոսահամարը: Որոշ դեպքերում առկա էր նաև օգտատիրոջ բնակության երկրի, անվան և սեռի վերաբերյալ տեղեկատվություն: Հրապարակման մեջ չի հստակեցվում, թե տոկոսային առումով հասանելի տեղեկատվության որ մասն է կրկնվել կամ սխալ եղել:
Հրապարակման մեջ նաև ասվում է, որ նշված տվյալների բազայի հասանելի դառնալու վերաբեյալ տեղեկատվությունը տարածել է TechCrunch-ի՝ Սանյեմ Ջեմ անունով մասնագետներից մեկը: Այն, թե մասնավորապես ով է կանգնած այդ ամենի ետևում, դեռևս չի հաջողվել պարզել:
Facebook սոցիալական ցանցի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ նշված տվյալները, ամենայն հավանականությամբ, հաջողվել է ձեռք բերել Facebook-ի՝ մարդկանց ըստ հեռախոսահամարների փնտրելու գործառույթի միջոցով: Նշված գործառույթը չի աշխատում սույն թվականի ապրիլից ի վեր:


Նման նյութեր