Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում հայտվում է դրա մասին տեղեկությունը և վիդեոն։
Նյութը վերնագրված է իբրև «Ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել…» ( https://www.armtimes.com/hy/video/7746 ):
Նայում եմ՝ ձայն չկա։
Գտնում եմ վիդեոն a1plus-ում՝ կրկին ձայն չկա (https://youtu.be/jjsjEVzX4CM):
Սկսում եմ ուրիշ տեղ ման գալ, կարծելով արդեն, որ հեռախոսս խնդիր ունի։
b24-ում էլ նույն վիճակը տեսնելուց հետո (https://b24.am/economy/78431.html) ու հեռախոսի ձայնը ստուգելու համար Eminem-ի The real slim shady-ին լսելուց հետո, ևս մեկ անգամ համոզվում եմ, որ կառավարության մամուլի ծառայությունում աշխատում են դեգեներատներ, որոնք էս տեսակ կարևոր հարցի մասին տեղեկությունը ուզում են, որ շուրթերով կարդանք։
Վարչապետի կայքում էլ չեն նայում, թե ինչ են գցում իր իսկ մասնակցությամբ, ձենը կա, չկա՝ пох*й.
Բառդակ մի խոսքով, պիտի վերնագրով բավարարվենք, առ այսօր ձայնով տարբերակ կարծես չկա։
Ինչպես ասում են՝ առանց ձայնի դնում ա զադնի։
Վազգեն Սազաթելյանի ֆեյսբուքյան էջից: