ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը սեպտեմբերի 6-ին, ժամը 22:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տարոնցու փողոցի նրբանցքի 1-ին շենքի մոտակայքում ծառն ընկել է գազատար խողովակի վրա և վնասել էլեկտրական լարեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները և Շենգավիթ վարչական շրջանի կանաչապատման ծառայության աշխատակիցները ծառի ճյուղը մասնատել և տեղափոխել են անվտանգ տարածք: