Ով է Նիկոլ Փաշինյանի փոխարեն այցելել 7-ամյա աղջկան
Advertisement 1000 x 90

Ով է Նիկոլ Փաշինյանի փոխարեն այցելել 7-ամյա աղջկան

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը  շնորհավորել ու նվեր է փոխանցել գյումրեցի 7-ամյա Նունե Մկրտչյանին, ով օրեր առաջ նամակ էր գրել վարչապետին՝  նրան հրավիրելով Գյումրի՝  իր ծննդյանին տոնին մասնակցելու համար: Սեպտեմբերի 7-ի առավոտյան Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Մկրտչյանների բնակարան. նա իր ու անձամբ վարչապետի անունից շնորհավորել է Նունեին ծննդյան օրվա առթիվ ու փոխանցել նվերներ:

Գյումրու թիվ 6  դպրոցի երկրորդ  դասարանում սովորող աղջնակը նամակը փորձել էր Նիկոլ Փաշինյանին փոխանցել «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ, սակայն չէր հաջողվել մոտենալ վարչապետին: Հուզվելով՝ աղջիկը լաց էր եղել: «Իմ քայլ»-ի գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը,  տեսնելով, խոստացել էր նամակը հասցեատիրոջը փոխանցել: Այսպես նամակը  հասել էր  վարչապետին, վարչապետն էլ խնդրել է Շիրակի մարզպետին իր փոխարեն այցելել աղջկան:

Նունեն  հուսով է, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 28 ամյակին նվիրված միջոցառմանն անձամբ կկարողանա շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին:



Նման նյութեր